Թուրքիայում երկհարկանի ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով 46 մարդ է տուժել
- 5 hours ago
- 1 min read

Հինգշաբթի օրը Թուրքիայի Ամասյա նահանգում երկհարկանի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով գրեթե 50 մարդ է տուժել, նրանց թվում ռուսաստանցիներ չկան, հայտնել են տեղական իշխանությունները։
«Հինգշաբթի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, երկհարկանի ավտոբուսը, որում եղել է անձնակազմի 5 անդամ և 75 ուղևոր, Կարամագարա գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և վթարի ենթարկվել... պատահարի հետևանքով տուժել է 46 մարդ, նրանցից երկուսի վիճակը ծանր է»,- հայտնել են իշխանությունները։
«Բոլոր տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են. օտարերկրացիներ, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներ, նրանց շրջանում չեն եղել»,- հստակեցրել է գործակալության զրուցակիցը։
Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։




















