top of page

Քրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

  • 5 hours ago
  • 1 min read


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդի, որը 2021 թվականի դեկտեմբերի 1-ից հետախուզվում էր զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու և կրելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։

 
 
1/2673
bottom of page