top of page

«Opel»-ը Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնվել է ջրանցքում

  • 4 hours ago
  • 1 min read

Այսօր ժամը 15։10-ի սահմաններում իրավապահներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Հաղթանակ թաղամասի ջրանցք ավտոմեքենա է ընկել։



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։



Տեղում պարեկները պարզել են, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հայկ Վ․-ն, իր «Opel»-ով հայտնվել է ջրատարում, նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դուրս բերել ջրից։



Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

 
 
1/2647
bottom of page