top of page

Սպանություն եկեղեցու բակում՝ մահացածին վերջին հրաժեշտի արարողության ժամանակ. 26-ամյա երիտասարդ է ձերբակալվել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 11
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14:02-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է։


Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են ՆԳ նախարարությունից:


Տեղեկությունը փոխանցվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին և Պարեկային ծառայություն։


Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

 
 
1/2378
bottom of page