top of page

Եթե WhatsApp հավելվածի միջոցով Instagram անվամբ հաշվից ստացել եք գաղտնաբառի փոփոխության վերաբերյալ հղում, բայց դուք նման գործողություն չեք նախաձեռնել, մուտք մի գործեք այդ հղումով․ ՆԳՆ

  • 10 hours ago
  • 1 min read


Եթե դուք ունեք Instagram-ում անհատական հաշիվ և օգտագործում եք նաև WhatsApp հավելված, ապա Instagram-ում Ձեր հաշվի գաղտնաբառի փոփոխելու ցանկության դեպքում Meta ընկերությունը համապատասխան հղումը կարող է ուղարկել նաև Ձեր WhatsApp հաշվին՝ կախված Ձեր կարգավորումներից։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։



Սակայն պետք է հաշվի առնել, որ խարդախները կարող են կեղծ հաղորդագրությունների միջոցով փորձել մոլորեցնել Ձեզ և արդյունքում ստանալ հասանելիություն անհատական հաշվին:



Եթե WhatsApp հավելվածի միջոցով Instagram անվամբ հաշվից ստացել եք գաղտնաբառի փոփոխության վերաբերյալ հղում, բայց դուք նման գործողություն չեք նախաձեռնել՝



• մի՛ մուտք գործեք այդ հղումով


• մի՛ տրամադրեք ձեր գաղտնաբառը կամ մուտքի տվյալները այդ հղման միջոցով



Համացանցում Ձեր անհատական հաշիվների անվտանգությունը առաջին հերթին սկսվում է Ձեր զգոնությունից:

 
 
1/2716
bottom of page