top of page

Խոշոր հրդեհ՝ Ծարավ Աղբյուր փողոցում.դեպքի վայր է մեկնել 6 հաշվարկ. տարհանվել է 350 բնակիչ, այրվում են մեքենաներ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 27
  • 1 min read

Հունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել են 350 բնակիչ։Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում են ատոմեքենաներ։ 

Նախնական տվյալներով տուժածներ չկան։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին։

1/2211
bottom of page