Մադուրոն և կինը Նյու Յորքի դատարանում իրենց մեղավոր չեն ճանաչել
- Jan 5
- 1 min read

Մադուրոն Նյու Յորքի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ շարունակում է լինել Վենեսուելայի նախագահը, հաղորդում է Fox News-ը:
Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, նույնպես չի ընդունել իր մեղավորությունը՝ կոկաինի ապօրինի շրջանառության գործով։
Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ դատարանը թույլատրել է Վենեսուելայի հյուպատոսական պաշտոնյաներին այցելել Մադուրոյին։




















