Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
- Investigative journalist

- 1 hour ago
- 1 min read

Ամիօ բանկը իր գործունեության առաջին օրվանից ձևավորել է թիմ, որը միավորում է տարբեր ոլորտների փորձն ու նորարարական մտածողությունը։
Բանկը, ամփոփելով իր գործունեության երկրորդ տարին, հրապարակում է նաև Ամիօ թիմին միացած տաղանդների թիվը։
Այս կարճ ժամանակահատվածում բանկի թիմին միացել է ավելի քան 500 մասնագետ, և նրանց ընտրությունը պատահական չի եղել:
Ամիօ բանկը վստահ է՝ հաջողությունը սկսվում է մարդկանցից և դա ամրագրված է բանկի արժեքներում։ Ամիօն ներգրավել է հայկական աշխատաշուկայի լավագույն մասնագետներին, որոնց մի մասը եկել է բանկային համակարգից, իսկ մյուսները՝ տեխնոլոգիական, մարքեթինգային, բիզնեսի զարգացման, հաճախորդների փորձի և այլ ոլորտներից։ Այս բազմազան փորձը դարձրել է Ամիօն ավելի ճկուն, պրոգրեսիվ, ստեղծագործ և արագ արձագանքող։
Բանկային փորձառությունը կարևոր է, բայց բավարար չէ նոր չափանիշներ ստեղծելու համար։ Ամիօ բանկը բարձր է գնահատում այլ ոլորտների գիտելիքը և մտածողության բազմազանությունը, քանի որ հենց դա է թույլ տվել կարճ ժամանակում հասնել այնպիսի առաջընթացի, որը սովորաբար տարիներ է պահանջում։
Այստեղ տարբեր ոլորտներից եկած մասնագետները խոսում են նույն լեզվով՝ զարգացման և փոփոխության լեզվով։ Այս մոտեցումն արդեն տվել է իր արդյունքները․
Ամիօ բանկը ձևավորել է հաճախորդակենտրոն ծառայությունների նոր մշակույթ,
Թվային արտադրանքները դարձել են ավելի հասանելի և պարզ,
Բանկի աշխատանքային միջավայրը դարձել է բաց, ստեղծագործ և զարգացող թիմի հետաքրքիր օրինակ։
Ամիօ բանկի թիմը շարունակում է աճել՝ պահելով նույն սկզբունքը՝ ներգրավել լավագույններին ոչ միայն CV-ով, այլև մտածողությամբ։
Ծանոթացեք Ամիօ բանկի ազատ հաստիքներին այստեղ և դարձեք ամենապրոգրեսիվ բանկի մի մասը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















