top of page

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը հարցաքննվել է

  • Oct 16, 2025
  • 1 min read

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը:Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:


«Քրեական վարույթի շրջանակներում անձը հարցաքննվել է»,- ասել են ՔԿ-ից:


Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրավապահները գործողություններ էին իրականացրել: Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ:


Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2 ամսով կալանավորվել է, 1 ամսով էլ՝ դիվանապետը:


Գործողություններն արվել են «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաղորդման հիման վրա: 

 
 
1/2586
bottom of page