Պատկան մարմինները պարտավոր են անհապաղ քննել Կտրիճ Ներսիսյանի ֆեյքերեցների մասին լուրը, կանչել հարցաքննության. Տ. Զավեն վարդապետ
- Investigative journalist

- Sep 11
- 1 min read

Սարգիս Զավեն Վարդապետ Յազիչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով օրեր առաջ հրապարակված Կտրիճ Ներսիսյանի ֆեյքերեցների մասին լուրին։
ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՍԿԱՊԵՍ ԻՆՔՆԻՇԽԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ապա պատկան մարմինները պարտավոր են անհապաղ քննել «Զարկերակ» թերթում տպագրված «Կտրիճ Ներսիսյանը դեռեւս 2024–ին ֆեյքերեցների գունդ է ձևավորել» (https://zarkerak.am/show/136724#) հոդվածում նկարագրված հանգամանքները, կանչել (և՛ հոդվածագրին, և՛ հոդվածում նշված անձանց, և՛ Մայր Աթոռի տեղեկատվական բաժնին՝ իր վերջի մերժողական հայտարարության համար, և՛ կաթողիկոսին) հարցաքննության և փաստերի հաստատումից հետո՝ կիրառեն օրենքով նախատեսված խափանման միջոց՝ կալանք, հետագայում դատարանի որոշմամբ ենթարկել նրանց քրեական պատասխանատվության։
Սա շատ պարզ է։ Նորմալ երկներում այդպես է։




















