ԱԺ պատգամավորները Կիպրոսում կմասնակցեն ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների խմբի հանդիպմանը
- Investigative journalist

- Aug 30
- 1 min read

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատվիրակության անդամներ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Լիլիթ Մինասյանը կգործուղվեն Այիա Նապա (Կիպրոսի Հանրապետություն):
Պատգամավորները Կիպրոս կգործուղվեն սեպտեմբերի 16-19-ը՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների խմբի հանդիպման աշխատանքներին:




















