top of page

«Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը արդեն իսկ նշանակում է պատերազմի ավարտ». Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 27
  • 1 min read
ree

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին և, անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության գործընթացին, նշել, թե ինքն է «նախաձեռնել բանակցությունների ձևաչափը և ներկայացրել խաղաղության համաձայնագրի նախագիծը»:

 

Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ բանակցությունները տևել են մի քանի տարի և ավարտվել Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Թրամփի և նրա թիմի ակտիվ աջակցությամբ:



«Ես համարում եմ, որ սա իսկապես հակամարտության ավարտն է, պատերազմի ավարտը: Պաշտոնապես խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի Սահմանադրության մեջ դեռ պահպանվում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Որքանով հասկանում ենք, նրանք փոփոխություններ կմտցնեն: Եվ երբ այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, երբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները վերացվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիրը»:



Ալիևը ընդգծել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ նախաստորագրված այդ փաստաթուղթը արդեն իսկ նշանակում է ավելի քան 30 տարի ընդհատումներով ձգված պատերազմի ավարտ. «Սա բոլորովին նոր հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանի համար»:

 
 
1/2380
bottom of page