top of page

Թիմում ինձ հատկապես օգնում է Մխիթարյանը, որն իմ թարգմանիչն է, մինչ ես իտալերեն եմ սովորում. Սուչիչ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 26
  • 1 min read
ree

Միլանի «Ինտերի» խորվաթ նորեկ Պետար Սուչիչը «Տորինոյի» դեմ Ա Սերիայում իր նորամուտի խաղից հետո (5։0) կիսվել է իր տպավորություններով։

«Յուրահատուկ զգացողություն է խաղալ «Սան Սիրոյում» այս հիանալի երկրպագուների առաջ։ Մենք ուրախ ենք, որ հաղթեցինք, լավ խաղացինք, պետք է շարունակենք այսպես։ Ես դեռ շատ առումներով կատարելագործվում եմ, ուրախ եմ «Ինտերում» լինելու համար, փորձում եմ ամեն խաղում լավագույնս անել և հույս ունեմ՝ այդպես շարունակել։ Ո՞վ է ինձ ամենաշատը օգնում։ Ես կասեի՝ թիմը, գուցե հատկապես Մխիթարյանը, որն իմ թարգմանիչն է, մինչ ես իտալերեն եմ սովորում», – Սուչիչիի խոսքն է մեջբերում DAZN-ը։

Հիշեցնենք, որ 21-ամյա կիսապաշտպանը «Ինտեր» է տեղափոխվել 2025 թվականի հունիսի 4-ին՝ «Դինամո Զագրեբից»։

 
 
1/2377
bottom of page