top of page

«Ժողովուրդ». Նախարար Ավանեսյանը Հակակոռուպցիոն դատարան է գնացել «Քովիդի գործով»

  • 7 hours ago
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրերս ներկայացել է Հակակոռուպցիոն դատարան և հարցաքննվել «Քովիդ-19-ի գործով» քննվող քրեական վարույթի շրջանակում։

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախարարը դատարանից երկու անգամ ծանուցում է ստացել, սակայն զբաղվածության պատճառով այս ընթացքում չի ներկայացել։ Ի վերջո, օրերս Ավանեսյանը ներկայացել է դատարան և ցուցմունք տվել։ Թե ինչ բովանդակություն են ունեցել Ավանեսյանի ցուցմունքները և ինչ զարգացումներ կարձանագրվեն գործով, առայժմ պաշտոնապես չի հաղորդվում։

Միայն հայտնենք, որ գործը քննվում է դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ։

Խոսքը վերաբերում է 2020 թվականին համավարակի ընթացքում իրականացված գործընթացներին և չարաշահումներին։ Այդ ժամանակ Անահիտ Ավանեսյանը զբաղեցնում էր առողջապահության փոխնախարարի պաշտոնը և հանդիսանում էր այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի ենթական։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նույն գործով նախատեսվում է նաև Արսեն Թորոսյանի հարցաքննությունը։ Վերջինս համավարակի տարիներին ղեկավարում էր առողջապահության նախարարությունը, և հանրային դաշտում նրա հասցեին հնչել են սուր ու աղմկահարույց մեղադրանքներ՝ կապված համավարակի կառավարման և մահացության ցուցանիշների հետ։ Անգամ նրան «մահվան նախարար» պիտակն են տվել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2567
bottom of page