«Տաջիկստանի բնակչության 10%-ը տեղափոխվել է Ռուսաստան». Պուտին
- Investigative journalist

- Oct 9
- 1 min read

Դուշանբե կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում ապրում և աշխատում է Տաջիկստանի` ավելի քան մեկ միլիոն քաղաքացի, որը կազմում է հանրապետության բնակչության մոտավորապես 10%-ը։ 2023 թվականի գնահատականներով՝ Տաջիկստանի բնակչությունը հասել է 10 միլիոնի։ Պուտինը շեշտել է, որ տաջիկ քաղաքացիներն ակտիվորեն ներգրավված են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ շինարարության, կոմունալ ծառայությունների, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում՝ զգալի ներդրում ունենալով Ռուսաստանի տնտեսության զարգացման գործում։
Այցի ընթացքում Ռուսաստանը և Տաջիկստանն ստորագրել են համաձայնագրեր տաջիկ աշխատողների բժշկական զննումների և միգրանտ աշխատողների նոր հավաքագրման վերաբերյալ։ Այս միջոցառումները նպատակ ունեն պարզեցնել օրինական զբաղվածությունը։
Այնուամենայնիվ, չնայած Պուտինի` պաշտոնապես միգրանտների նկատմամբ դրական դիրքորոշմանը, նրանց աճող թիվը մտահոգություն է առաջացնում ռուսների և Պետդումայի պատգամավորների շրջանում։ Ազգությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Գենադի Սեմիգինը նախկինում նշել էր, որ երկրում ձևավորվում են միգրանտական անկլավներ, ինչը կարող է լուրջ սոցիալական հետևանքներ ունենալ։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանում չկա միգրանտների ճշգրիտ հաշվարկ, և ժամանողների իրական թիվը մնում է անհայտ։




















