top of page

«Հրապարակ»․ Ի՞նչ է կատարվում ինստիտուտում․ անձնակազմը հեռանում է

  • 9 hours ago
  • 1 min read


Մեկ տարի է, ինչ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում իրավիճակը չի կայունանում։ Ինստիտուտի անձնակազմը պարբերաբար գործադուլ է անում, քանի որ ամիսներով աշխատավարձ չեն ստանում։



Դեռեւս մեկ տարի առաջ մեզ ահազանգած բուժառուն պատմում էր․ «Բոլոր հիվանդների անունից եմ ես խոսում, անընդհատ խաբում են աշխատողներին, գումար չեն տալիս, ես իրենց չեմ մեղադրում։ Այսօր հաշմանդամները, ոտքի վրա կանգնել չկարողացող հիվանդներն առավոտից այս վիճակում են։ Հիվանդները պետք է դուրս գրվեն, գնան։ 18 օրով է բուժումը, եթե չստանան, կիսատ մնացած` պետք է գնանք, բայց 300 հազար գումար ենք վճարել։ Մենք եկել ընդունվել ենք` արդեն 14 օր էս խեղճերին ասում են` էսօր-էգուց»։


Այս խոսակցությունից անցել է մոտ մեկ տարի, սակայն խնդիրը չի լուծվել, մեզ կրկին ինստիտուտից ահազանգել են՝ նշելով, որ բուժանձնակազմից շատերը աշխատավարձ չստանալու պատճառով դիմում են գրել եւ հեռացել։


Կենտրոնի տնօրենը Լեւոն Սարգսյանն է, որին, ըստ մեր զրուցակցի, ո՛չ տեսել են, ո՛չ էլ ճանաչում են։ Փորձեցինք կապ հաստատել ինստիտուտի աշխատակազմի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին կա՛մ չպատասխանեցին, կա՛մ անհասանելի էին։



 
 
bottom of page