Ավտոմեքենայի պայթյունից տուժածների վիճակը ծանր է. ԱՆ
- Investigative journalist

- Aug 6
- 1 min read

Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր: 1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է:




















