top of page

Դա նշանակում է ամեն ինչ անել, որ ԹՐԻՓՓ-ը հանկարծ չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի ԹՐԻՓՓ-ին միանալու հավանականության մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 5 hours ago
  • 1 min read


ԹՐԻՓՓ-ը դա հայ-ամերիկյան կազմակերպություն է։ Եթե խոսում ենք նմանատիպ ինչ-որ երթուղի կամ ճանապարհ բացելու մասին, ըստ ինձ, դա պետք է լինի առանձին, որևիցե ինչ-որ նախաձեռնություն, բայց ԹՐԻՓՓ շրջանակում դա մի քիչ աբսուրդային եմ համարում։ Այս մասին Factor-ի հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով այն հարցին, որ Ալեն Սիմոնյանի ՌԴ այցի ժամանակ հնարավո՞ր  է այնտեղ քննարկվի ՌԴ-ի ԹՐԻՓՓ-ին միանալու հավանականությունը։

«Դա նշանակում է ամեն ինչ անել, որ ԹՐԻՓՓ-ը հանկարծ չաշխատի»,-ասել է  Սիմոնյանը։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-6-ը պաշտոնական այցով կլինի ՌԴ-ում։ 

«Այցն իմ գործընկեր տիկին Մատվիենկոյի հրավերով է, և նախատեսվում է հանդիպում իր հետ, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարարի հետ»,-նշել է Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել TRIPP նախագծին։

«Մենք հաստատում ենք պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու նախագծին միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ Ռուսական երկաթուղիների եզակի փորձառությունը հաշվի առնելով: Բայց նախևառաջ անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման և գործունեության բոլոր մանրամասներին։ Որքան մենք ենք հասկանում, այն գտնվում է սկզբնական փուլում։ Մեր առաջարկը Երևանին՝ անցկացնել թեմատիկ խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ, մնում է ուժի մեջ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 
 
1/2521
bottom of page