Ես երաժշտական դպրոց եմ ավարտել․ կլառնետ եմ նվագում․ Պապոյանը՝ «Վարչաբենդի» ընթացքում չնվագելու մասին
- Investigative journalist

- 4 hours ago
- 1 min read

Բոլորը շատ լավ տրամադրություն ունեին, եթե լավ երաժշտություն է, լավ միջավայր, ապա կարծում եմ շատ տրամաբանական է, որ տրամադրությունն էլ բոլորի լավ կլինի, բոլորին մաղթում եմ այդպիսի ուրախ ուրբաթ երեկոներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խոսելով «Վարչաբենդի» մասին։
Հարցին՝ իրեն ինչ էր վստահված, ինչո՞ւ չի նվագել, Պապոյանն ասաց․ «Ցավոք այդպիսի հնարավորություն չի եղել։ Ես երաժշտական դպրոց եմ ավարտել, կլառնետ եմ նվագում, միգուցե հաջորդ անգամ նվագեմ»։
Նա նշեց, որ «Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել․ «Իմ տեղեկություններով կուսակցության միջոցներով է անցկացվել»։




















