top of page

Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 20
  • 1 min read
ree

Կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:

Առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով քննարկում, որի շրջանակներում անդրադարձ է եղել միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքին և Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ փոխվարչապետին Վերին Լարսի անցակետով Ռուսաստանից Հայաստան հացահատիկի ներմուծման հարցում արագ արձագանքի և աջակցության համար։

Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Օվերչուկը երկուստեք ընդգծել են համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում: Անդրադարձ է կատարվել համագործակցությանը նաև ԵԱՏՄ շրջանակներում:

ՀՀ և ՌԴ փոխվարչապետները կարևորել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում:

 
 
1/2380
bottom of page