Աննա Վարդապետյանը աշխատանքային այցով մեկնել է Իտալիա. կստորագրվի հուշագիր
- Investigative journalist

- 9 hours ago
- 1 min read

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն:
Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, աշխատանքային այցի շրջանակում Աննա Վարդապետյանը կհանդիպի Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Պիերո Գաետային, Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պասկուալե դը Ասկոլային, Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկին, Իտալիայի Վերաքննիչ Զինվորական դատարանի նախագահ Ջուզեպպե Մացիին և Վերաքննիչ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մարկո Դե Պաոլիսին, ինչպես նաև Իտալիայի Զինվորական դատական խորհրդի փոխնախագահ Պիետրո Լաֆրանկոյին և Խորհրդի անդամներին:
Գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակության կազմում են նաև ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:
Այցի շրջանակում կստորագրվի Համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանին կից Գլխավոր զինվորական դատախազության միջև:




















