top of page

Ձմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո

  • 2 hours ago
  • 1 min read

Իտալիայում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում կայացել է կանանց գեղասահքի կարճ ծրագիրը։ Ռուսաստանի գեղասահքի գործող չեմպիոն Ադելիա Պետրոսյանը ելույթից հետո զբաղեցնում է ընթացիկ 5-րդ հորիզոնականը։

18-ամյա մարզուհին սառույց է դուրս եկել երկրորդ համարի ներքո և մաքուր կատարել իր ծրագիրը՝ մրցավարներից ստանալով 72,89 միավոր։

Մրցումային առաջին օրվանից հետո առաջատարը ճապոնուհի Ամի Նակաին է (78,71): Երկրորդ տեղում է Ճապոնիայի մեկ այլ ներկայացուցիչ Կաորի Սակամոտոն (77,23), իսկ լավագույն եռյակը եզրափակում է ամերիկուհի Ալիսա Լյուն (76,59):

Հիշեցնենք, որ Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի եռակի չեմպիոն է և Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչների եռակի հաղթող։

Գեղասահորդուհիներն իրենց ազատ ծրագրերը կներկայացնեն հինգշաբթի՝ փետրվարի 19-ին։ Իտալիայում անցկացվող Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 22-ին։

 
 
1/2546
bottom of page