top of page

Լենինգրադյան փողոցը կանվանափոխվի Քըրք Քըրքորյանի անվամբ և կկոչվի «Քըրք Քըրքորյան փողոց»

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 20 hours ago
  • 1 min read
ree

Երևանի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենիգրադյան փողոցը կանվանափոխվի։ Որոշման նախագիծը Երևանի ավագանու նիստի օրակարգում է։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.

  1. Երևան քաղաքի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենիգրադյան փողոցը (սկսվում է Հրազդանի մեծ կամրջից, հասնում Սեբաստիայի և Գ. Հասրաթյան փողոցների խաչմերուկ) անվանափոխել բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ՝ « Քըրք Քըրքորյան փողոց»»,-նշված է նախագծում։

 
 
bottom of page