top of page

Աշխարհի ամենաբարձր տաճարի կառուցումն ավարտվել է

  • Feb 21
  • 1 min read


Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարը, որի կառուցումը սկսվել է 1882 թվականին՝ ճարտարապետ Անտոնի Գաուդիի նախագծերով, հասել է իր առավելագույն՝ 172,5 մետր բարձրության։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։ Այսպիսով, վերջնականապես հաստատվել է մոլորակի ամենաբարձր եկեղեցու կարգավիճակը։

17 մետր բարձրությամբ պողպատե և ապակե քառակողմ խաչի վերին մասը տաճարի կառուցումն ավարտելու վերջին շտրիխն էր։ Դրա տեղադրումը նշանավորել է աշտարակի կառուցման ավարտը, որը ճարտարապետ Անտոնի Գաուդիի նախագծած 18 աշտարակներից ամենաբարձրն էր։

news.ru-ն գրում է, որ Աշտարակի կառուցման ավարտը խորհրդանշող արարողությունը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ճարտարապետի մահվան հարյուրամյակի կապակցությամբ։

 
 
1/2563
bottom of page