Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը այցով կժամանի Հայաստան
- Investigative journalist

- Oct 19
- 1 min read

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն հոկտեմբերի 20-21-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստանի Հանրապետություն, հաղորդում է «Իմեդի Նյուզ»-ը։
Նախարարը կմասնակցի Միջազգային գիտելիքների ֆորումին և ելույթ կունենա «Ազգային գործողություններ՝ ի պատասխան գլոբալ մարտահրավերների» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
Երևան այցի ընթացքում Միկանաձեն երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հետ։




















