top of page

Ռոնալդուն մազերի խնամքի կլինիկա է բացել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 9
  • 1 min read
ree

Կրիշտիանու Ռոնալդուն Էր Ռիադում կոսմետոլոգիական կլինիկա է բացել։ Դրա հիմնական ուշադրության կենտրոնում կլինեն մազերի խնամքն ու բուժումը։ Այս մասին փոխանցում է sports.ru-ն։

«Եթե ինձ տեսնեիք առանց մազերի, ես այլ մարդ կլինեի։ Կարծում եմ՝ մազերով ավելի լավ տեսք ունեք։ Դա պարզապես իմ կարծիքն է։ Շատերին դա չի հետաքրքրում։

Միգուցե մարդիկ երբեմն կատակում են այդ մասին, բայց իրականում դա շատ լավ բան է։ Ես երկար տարիներ այս ոլորտում եմ, մի փոքր հասկանում եմ մարդկանց խնդիրները։ Մարդիկ գնում են կլինիկա՝ մի փոքր ամաչելով, մինչև հինգ տարի առաջ դա խարանի պես էր։

Բայց հիմա ամեն ինչ այլ է։ Մարդիկ դրան այլ կերպ են նայում: Նրանք դրան նայում են որպես ատամնաբույժի այց»,-հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի եւ «Ալ Նասրա»-ի 40-ամյա հարձակվող Ռոնալդուն Loud FM-ի փոդքաստում։

 
 
1/2377
bottom of page