top of page

Ինչո՞ւ են ՀՅԴ-ականները «էս նեղ մաջալին» ՌԴ մեկնել. Գլխավոր դատախազը կգնա՞ Իշխան Սաղաթելյանի հետևից

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 11
  • 5 min read
ree

Մինչ «երկրում մոլեգնում են  դաշնակների տերտերն ու տեռորը», դաշնակցական պատգամավորներ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան  Սաղաթելյանը,  Արմեն Ռուստամյանը, ինչպես ՀՅԴ պաշտոնական կայքն է ավետում, մեկնել են  հյուսիս՝ Ռուսաստանի Դաշնություն։ Ինչ արած, «долг требует»։ Հիշեցնենք՝ նրանց մեկնումը ՌԴ տեղի է ունենում խորհրդանշական՝ ահաբեկչության, իշխանության յուրացման նախապատրաստության, այսպես ասած, «օպերացիայի» բացահայտման, դրա շրջանակներում մեղադրվող «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին կալանավորելու պայմաններում։  

 

Եվ ուրեմն, պարոնայք դաշնակցականները հանդիպումներ են ունեցել ՌԴ Պետական Դումայի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի, ինչպես նաև Դաշնային Ժողովի Պետական Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի և իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևի գլխավորած պատվիրակության հետ։  «Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, միջազգային զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- նշված է հանդիպման վերաբերյալ ՀՅԴ պաշտոնական կայքի  տեղեկագրում։ Կայքերից մեկի հետ զրույցում Սաղաթելյանը նշել է,  թե այցըաշխատանքային է, ինքն էլ շուտով վերադառնալու է՝  «անհո՛գ եղեք»։ Անհոգ կլինեինք, եթե պարոն Սաղաթելյանը բացահայտած լիներ մոսկովյան, փաստորեն՝ աշխատանքային այցի իրական նպատակը։ Մասնավորապես՝ արդյոք հանդիպումների շրջանակն այսպիսով եզրափակվե՞լ է, թե՞ եղել են «օբյեկտիվից» դուրս՝  «պրեսս-ռելիզ»-ում չներառված այլ  հանդիպումներ։ Ասենք՝ Սերգեյ Կիրիենկոյի՝ Հայաստանի հարցերով Կրեմլի նոր «կուրատորի» կամ նրա կուրյերների հետ՝ պարզաբանելու ՀՀ-ում իշխանափոխության հերթական ձախողման պատճառը, ստանալու նոր «զադանիե»-ներ՝ մինչև 2026-ի ընտրություններ ինչ-որ ընդհատակյա պրոցեսներ բզբզալու մասին։  Ինչևէ, չդիմենք ընդդիմության սիրելի ժանրին՝  կոնսպիրոլոգիական զեղումներին, և առաջնորդվենք Սուրբ գրքի պատգամով՝ «չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի ու չբացահայտվի»։

 

Արդ, դառնանք արդեն բացահայտված՝ հայտնի դարձած բաներին,  մասնավորապես  ՀՀ գլխավոր դատախազի՝ Արթուր Սարգսյանի վերաբերյալ  ԱԺ ներկայացրած միջնորդագրում առկա գաղտնալսումների սղագրություններին։ Ինչպես հայտնի է՝ Իշխան Սաղաթելյանը նույնպես մասնակցել է Վազգեն Գալստանյանի կեցավայրում ահաբեկչություն և իշխանության յուրացում կազմակերպելու նպատակով տեղի ունեցած  «պլանի», այսպես ասած, «մշակման աշխատանքներին»։ ԱԺ ներկայացված միջնորդագրից դատելով՝ այսպիսի երկխոսություն է կայացել Գալստանյանի և Սաղաթելյանի միջև 2024 թ. օգոստոսի 12-ին, ժամը 23.30-ին, Գալստանյանի բնակության հասցեում։  Հյուրընկալելով Արթուր Սարգսյանին, Իշխան Սաղաթելյանին՝ տեղի է ունեցել հետևյալ զրույցը։

 

Վ. Գալստանյան- Ես երբեք չեմ ասել էս մասին, հիմա առաջին անգամ եմ ասում։ Ինձ պետք ա տեսնեմ աչքով՝ որտեղ քանի մարդ կա, կիսել դա՝ համարելով, որ կարող ա էս պահին էսի չլինի, գնան-գան, չեմ խաբում, ասում, եթե 100 հոգի կասեմ, ուրեմն 100 հոգին էլ լինեն։ Մեթոդը պետք է փոխվի և կարգապահությունը շատ խիստ լինի։ Ինչ ա մեզ պետք։ Մենք որ օրը հավաքվելու ենք, էդ պիտի որոշենք՝ որ օրը։ Ես կարծում եմ՝ 48 ժամից ավել մեզ պետք չի։ Բայց պիտի սեպտեմբերի 13-14-ը լինի՝ Խաչվերաց տոնին, էդ շատ կարևոր ա, կամ նախընթացին, կամ տոնի օրը հենց։  Տոնի օրը մի քիչ կարա դժվար լինի... քանի որ  սրիկաները հանել են երկուշաբթին, մարդիկ կիրակի օրով են գնում արդեն իրենց ննջեցյալներին։ ...Ընթացքում Տավուշի խնդիր ա, Մեղրիում, բան, Սյունիքի խնդիր ա։ Հետևից գնացող... էդ արդեն լուրջ մեսիջ  ա,  որ գալիս ենք հետևիցդ, վերջ, ախպեր, դուք հեռանալու տեղ չունեք։ Էդ պահին, որ ստեղից գնան, ընդեղ՝ Տավուշի կողմից էլ, Լոռի-մոռի տղերքին պիտի ասենք՝ էն կողմից իջեք նայած որտեղ ա՝ Սևան ա, ուր ա, կարող ա ստեղ բունկերը մտնի պաշտպանության։ Էդ ժամերի ընթացքում, երբ էս ամենը կարգավորված ա, վստահ գիտենք, որ մեր ձեռքերում ինչ ա, ամեն ինչ տեղի ա ունենում։ Ես հայտարարում եմ, ասում եմ՝ քեզ 2 ժամ ժամանակ ենք տալիս հանդիպման։ Չեկար հանդիպման, ուրեմն մենք վերականգնում ենք սահմանադրական կարգը, ես հենց հիմա մտնելու եմ էս շենք։ 2 ժամում չեկար, վերջ, ես մտնելու եմ էս շենք, թող մտածի՝ ոնց ա շարժվում, ոստիկանական ուժեր ա բերելո՞ւ, որտեղ ա բերելու։

Ի. Սաղաթելյան- էդ ինչ որ ասում եք՝ դրակազմակերպել և Երևանում ունենալ։

 

Գալստանյան-Սաղաթելյան երկխոսությունն ընդհատվում է Վ. Գալստանյան-Արթուր Սարգսյանդիալոգով, որի ընթացքում Գալստանյանը, դիմելով Իշխան Սաղաթելյանին, նշում է. «Մերֆրակցիաները պիտի գան խորհրդարան։ Մինչևէդ, աղաչում եմ քեզ, սաղի համարներն ունեցի, տների հասցեներն ունեցի։ Իշխան, խնդրում եմ, էս գործը մի գցեք ականջի հետև։ Մեռնեմ ջանիդ, համարները, նայի ինչ եմ ասում՝ համարները, հասցեները։ Ուրեմն պիտի հրապարակվի սաղ, առանց վախենալու, այ էս հասցեներն են,  էս էլ համարներն են, ժողովուրդ։ Իրենց գործածը պիտի իրենց (խոսակցությունը լսելի չէ, ենթադրաբար՝ «իրենց հանդեպ կրկնել» նկատի ունի-խմբ.)։ Էդ վախացնելու ա մինչև վերջ»։

 

Փաստորեն, Իշխան Սաղաթելյանը պետք է ստանձներ ՔՊ-ական պատգամավորների տան հասցեներն ու հեռախոսահամարները իմանալու առաքելությունը, սակայն ի՞նչ նպատակով։ ՔՊ խմբակցության անդամ Լուսինե Բադալյանն օրերս մեզ հետ զրույցում չբացառեց, որ այդ հանձնարարության կատարումը ենթադրաբար ուներ մեկ նպատակ՝ լոկալ աբահեկչական ակտեր իրականացնել կառավարող ուժի ներկայացուցիչ պատգամավորների տների առաջ։ Ինչևէ։

 

Գաղտնալսումների վերծանումների հետագատողերից տեղեկանում ենք, որ Գալստանյանը, խոսելով խմբերում ընդգրկված անձանց քանակիմասին, նշում է, թե «Դաշնակցության Իշխաննասում ա՝ հազար հոգի մարդ ունեն։ Կարան ձգենմինչև հազար երկու հարյուր։ Եթե մեր ասածտրամաբանությամբ գնա, հազար երկու հարյուրը60 խումբ ա անում։ Մի քիչ-քիչ հիսուն, հա, էլիվաթսուն համարյա...»:

 

Նկատենք, որ օրերս ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում ի պատասխան сivic.am-ի հարցի՝ եղե՞լ է Վ. Գալստանյանի կեցավայրում, ՀՅԴ-ականը ընդգծեց՝ եղել է և՝ ոչ մեկ անգամ։ «Եղել եմ, խոսել ենք, քննարկել ենք, և որևէ անգամ ահաբեկչության մասին խոսակցություն կամ էն, ինչ որ ասում են,  նման բաներ չի եղել։ Սա շատ զուտ մանիպուլյացիա ա, հանրությանը մատուցելու, թե՝ տեսեք-տեսեք, ինչ էին պլանավորում»։ Ապա անդրադառնալով հարցին՝ հնարավոր է, որ դատախազը իր հետևից նույնպես գա ԱԺ, Սաղաթելյանը նկատեց՝ «բարով գան, ոնց գան, նենց էլ գնան, մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք»։  Ըստ Սաղաթելյանի.  «Էդ ձայնագրությունների մեջ կարող էր լինել ձեզանից յուրաքանչյուրի անունը։ Որևէ մեկի համար գաղտնիք չի, որ  մենք, կոնկրետ ես նաև, սրբազան շարժման ակտիվ աջակիցներից, կողմնակիցներից ենք եղել, և կարող եմ պնդել, որ Բագրատ սրբազանը, Արթուր Սարգսյանը և բոլոր նրանք, ովքեր կալանավորված են, օրենքից դուրս որևէ քայլ չեն արել։ Փորձելու են շրջանակը մեծացնել, բայց պատասխանատվությամբ ասում եմ՝ որևէ քայլ, օրենքից դուրս, պլանավորած, նախապատրաստած չի եղել։ Սա՝ էս շոուն, ընդամենը կազմակերպվել ա, որ դիմադրության օջախները, պայքարող մարդկանց նման կեղծ մեղադրանքներով լցնեն բանտերը»։  

 

Սաղաթելյանը նշեց նաև, որ այս՝ բացահայտված պլանի մասին «մի քանի օր կխոսեն,  կանցնի-կգնա, հետո գործը ամբողջությամբ կպարզվի, որ որևէ բան էլ նախատեսված չէր...»։  Կապրենք, կտեսնենք։  

 

Արձանագրենք՝ իրավապահները առայժմ  չեն գնացել Սաղաթելյանի հետևից  ու նրա «բարով եկաք»-ին չեն արժանացել, փոխարենն այցելել ու խուզարկել են մի շարք ՀՅԴ-ականների, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանները։ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ի դեպ,  որը Դիմադրության շարժման օրերին  Գյումրիում տեղի ունեցած միջադեպի՝ «պապիկներին ծեծելու» գործով մեղադրյալներից է, երեկ ձերբակալվել է։

 

Ըստ Քննչական կոմիտեի՝  ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։

 

 Տեղի ունեցողը, հավանաբար, Սաղաթելյանի ասած «շոուի» շրջանակներում է։ Մի կուսակցություն, որին անդամագրվելիս նորագիրները զենքի վրա են երդում տալիս, իրենց տներում պետք է զենք ու զրահ պահեն, ճայթուկ-մայթուկ, նռնակ-մռնակ, որ պարապ ժամանակ դրանցով խաղային (ՀՅԴ-ական ագիտպրոպը միաձայն պնդում է, որ հայտնաբերված նռնակը իսկական չէ, այլ՝ խաղալիք), հարկ եղած ժամանակ էլ գործի դնեին ըստ նպատակի, այն է՝ «մահ կամ ազատություն»։   

 

 Տեսնենք, թե մինչև ո՞ւր կզարգանա  «շոուն» և արդյոք կհասնի՞ նաև իրենց՝ «Իշխանենց տներին»։  


Հ. Մանուկյան    

 
 
1/2381
bottom of page