top of page

ԱԷՄԳ տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով կսկսի աշխատանքը. Գրոսսի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 27
  • 1 min read
ree

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ գործակալության տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան և շուտով կսկսի աշխատանքը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների առաջին խումբը ժամանել է Իրան, և մենք պատրաստվում ենք վերսկսել աշխատանքը», - ասել է նա Fox News-ի եթերում։

Գրոսսիի խոսքով՝ քննարկվում է «ինչ գործնական միջոց կարող է կիրառվել մեր աշխատանքի վերսկսումը հեշտացնելու համար»։

Նա բացատրել է, որ տեսուչները նախ կաշխատեն այն վայրերում, որոնք չեն տուժել այս տարվա հունիսին Իսրայելի և Ամերիկայի ռմբակոծություններից։

 
 
1/2382
bottom of page