top of page

Խաղաղության շանսերը մարում են․ տարածաշրջանը մոտենում է լայնամասշտաբ բախման

  • 5 hours ago
  • 2 min read


Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված և անկայուն։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները մինչև հիմքերը ջախջախել են Իրանի ռեժիմը՝ այն ներկայացնելով որպես գլոբալ սպառնալիք։

Ռազմական կոշտ հռետորաբանությանը զուգահեռ շարունակվում են բարդ և հակասական դիվանագիտական գործընթացները։ 

Ապրիլի 11-ին Իսլամաբադում տեղի ունեցած  21-ժամյա բանակցությունները ԱՄՆ-ի և Իրանի միջև ավարտվեցին առանց հստակ արդյունքի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ քննարկումները ընդհանուր առմամաբ արդյունավետ են անցել, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ առանցքային՝ միջուկային հարցի շուրջ։  Հիմնական տարաձայնությունը վերաբերում է ուրանի հրստացման ծրագրին։ Միևնույն ժամանակ, ռազմական գործողությունները չեն դադարում։

Իրանի պաշտպանության ներկայացուցիչները հայտարարում են, որ երկիրն ունի բավարար հրթիռային և անօդաչու պաշարներ՝ ինչպես պաշտպանվելու, այնպես էլ հարձակողական գործողությունները շարունակելու համար։ Տրածաշրջանային լարվածությունը ավելի է սրվել նաև Հորմուզի նեղուցի շուրջ զարգացումներով պայմանավորված, որը համաշխարհային էներգետիկ համակարգի առանցքային հանգույցներից է։ Նեղուցի փաստացի շրջափակումը դիտարկվում է որպես ճնշման լուրջ գործիք՝ հատկապես ԱՄՆ-ի կողմից՝ Իրանի նկատմամբ։

Դիվանագիտական ջանքերը, այնուամենայնիվ, շարունակվում են։ Միջնորդ երկրները՝ Պակիստանը, Թուրքիան և Եգիպտոսը, փորձում են հարթել կողմերի միջև տարաձայնությունները և հասնել հրադադարի երկարաձգման կամ նոր համաձայնության մինչև ապրիլի 21-ը, չնայած պարզ չէ՝ արդյո՞ք նման հանդիպումն իրականանություն կդառնա։ Սկայն այս ամենին զուգահեռ Իրանը անցել է քաղաքական հակագրոհի՝ պահանջելով փոխհատուցում տարածաշրջանի մի շարք երկրներից, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայից, Կատարից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Բահրեյնից։ Թեհրանը նրանց մեղադրում է ԱՄՆ-իսրայելական գործողություններին աջակցելու մեջ՝ նշելով, որ այդ երկրները ոչ միայն տրամադրել են իրենց տարածքները, այլ նաև որոշ դեպքերում անմիջականորեն ներգրավված են եղել գործողություններում։ 

Իրանի նախնական գնահատմամբ՝ ամերիկաիսրայելական հարվածների հետևանքով երկրի կրած վնասը կազմում է շուրջ 270 միլիարդ դոլար։ Այսպիսով, իրավիճակը մտել է վտանգավոր փակ շրջան, բանակցությունները շարունակվում են, սակայն առանց շոշափելի առաջընթացի, իսկ ռազմական բախումները չեն դադարում։ Մերձավոր Արևելքը կանգնած է երկարատև և անկանխատեսելի էսկալացիայի շեմին, որտեղ յուրաքանչյուր նոր զարգացում կարող է վճռորոշ լինել թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության համար։

Ալիտա Եղիազարյան

 
 
1/2631
bottom of page