top of page

Դոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 1 min read
ree


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


«Հարգելի պարոն վարչապետ,


Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար: Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը:


Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալուն և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը: Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին:


Կրկին շնորհակալություն Ձեր շարունակական աջակցության համար»,- նշված է նամակում:

 
 
1/2434
bottom of page