Ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն, ամենակարևորն այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել աշխարահաքաղաքական թակարդից․ Փաշինյան
Dec 3, 2025
1 min read

Ամենակարևորը տնտեսական ցուցանիշները չեն, ամենակարևորն այն է, որ մենք Հայաստանը դուրս ենք բերել թակարդից, Հայաստանը դուրս ենք բերել աշխարահաքաղաքական թակարդից։ Այս մասին ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք Հայաստանը դուրս ենք բերել փակուղուց, դուրս ենք բերել մի տեղ , որտեղ բոլոր ուղղություններով Հայաստանի առաջ բացվել է հեռանկար, և Հայաստանի ժողովուրդն իր ինքնիշխան կամքով կարող է որոշել, թե ինքը որ ուղղությամբ ինչ զարգացման ինչ տեսլական է որդեգրում»։




















