top of page

Հրդեհ՝ Երևանի կենտրոնում․ վնասվել է «Citroen C5» մակնիշի ավտոմեքենա

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 6h
  • 1 min read
ree

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չայկովսկի փողոցի թիվ 11 շենքի բակում տեղադրված ավտոտնակ է այրվում։



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։



Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն վնասվել է նաև ավտոտնակի հարևանությամբ կայանված Երևանի բնակիչ 81-ամյա Դոնալդ Մ․-ին պատկանող «Citroen C5» մակնիշի ավտոմեքենան։

 
 
bottom of page