Կենտուկիում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի
- Investigative journalist

- 4 hours ago
- 1 min read

Կենտուկիում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի։ Այդ մասին հայտարարել է Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը։
«Մահացածների թիվը հասել է առնվազն յոթի», - գրել է նա սոցիալական ցանցերում։
Բեշիրը նշել է, որ զոհերի թիվը կարող է աճել։
Ավելի վաղ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել էր, որ MD-11 բեռնատար ինքնաթիռը կործանվել է Լուիսվիլի օդանավակայանից թռիչքից հետո։
Իր հերթին, UPS գործակալությունը հաստատել է գործակալությանը, որ ինքնաթիռում եղել են անձնակազմի երեք անդամներ։




















