Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով, պատարագի շղարշի տակ միտինգներ են անում․ Ալեն Սիմոնյան

Ինձ համար ահավոր անընդունելի է, որ եկեղեցին, եկեղեցականը զբաղվում է քաղաքականությամբ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Աստվածաշնչի մեջ ասված է՝ իմ հոր տունը մի սարքեք առևտրի տեղ, իսկ քաղաքականությունը առևտուր է, և եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով։ Անընդունելի է, որ եկեղեցին պատարագները վերածում է քաղաքական միտինգների, պատարագի շղարշի տակ միտինգներ են կազմակերպում»,- ասաց նա։
Սիմոնյանը նշեց, որ հիմա, եթե իրենք մտնեին եկեղեցու դաշտ, պիտի ասեին՝ ինչո՞ւ եք այդպես անում, կոնկրետ դարձել են քաղաքական գործոն։
«Բա որ ասում եք՝ անտարբեր լինե՞ն։ Բա որ մարտի մեկին Ռոբերտ Քոչարյանը մարդ էր գնդակահարում, մարդիկ գնում էին կաթողիկոսի մոտ, ոչ մի բան չարեց այդ մարդը, դուրս չեկավ։ Ասածս չի վերաբերում եկեղեցական ամբողջ վերնախավին, այնտեղ կան շատ պարկեշտ, իրենց տեղում գտնվող մարդիկ»,- ասաց նա։