Հայտնի է Gotham Awards վարկածով լավագույն սերիալը
- Nov 20, 2022
- 1 min read

Հարավկորեական «Կաղամարի խաղը» հաղթել է «Gotham Awards 2021» անկախ մրցանակաբաշխության «Լավագույն սերիալ» անվանակարգում. հայտնում է Variety-ն։
«Կաղամարի խաղը» հարավկորեական սերիալ է, որը Netflix-ում սկսել է ցուցադրվել սեպտեմբերի 17-ից։ Նախագիծն արագորեն հայտնիություն է ձեռք բերել և 80 երկրում զբաղեցրել սթրիմինգային ծառայության ցանկերի առաջին հորիզոնականները։




















