Հայրապետյանը տիեզերական մասշտաբի մանիպուլյացիա է անում․ Գոռ Աբրահամյան
- Nov 20, 2022
- 1 min read

ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը տիեզերական մասշտաբի մանիպուլյացիա է անում (եթե իհարկե, անգրագիտության դրսևորում չէ)՝ խեղաթյուրելով ՍԴՈ-1619 որոշմամբ քննության առնված՝ պատգամավորական անձեռնմխելիության հարցի քննարկումների, մասնագիտական շրջանակների սուբյեկտիվ շահարկումների կապակցությամբ Դատախազության պարզաբանման առանձին հատվածներ՝ դատախազությանը մեղադրելով անգրագիտության մեջ:
Եթե իրավաբանը մի փոքր ուշադիր կարդար ՀՀ դատախազության հրապարակած տեքստը, գուցե կհասկանար, որ դրանում իր կողմից մեջբերված հատվածում որևէ խոսք չկա oրինական ուժի մեջ մտած դատավճով դատապարտվածի մասին, այլ արդեն իսկ ընդհուպ դատարանի կողմից կայացված դատավճռով մեղավոր ճանաչվածի, ում վերաբերյալ դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել և որը, բնականաբար, կարող է մասնակցել ընտրություններին: Տեքստ կարդալ սովորեք, արա՛»:




















