top of page

Google-ն աշխատանքից կազատի չպատվաստված աշխատակիցներին

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Google-ի այն աշխատակիցները, որոնք հրաժարվում են պատվաստումից, կարող են ուղարկվել հարկադիր արձակուրդի, այնուհետև, ներքին կանոնակարգի համաձայն, հեռացվել ընկերությունից. այդ մասին հայտնում է CNBC-ն։


Ընկերության աշխատակիցները մինչև դեկտեմբերի 3-ը կարող էին աշխատանքային պրոֆիլում ներբեռնել պատվաստման վկայականը։ Իսկ նոր կանոնների համաձայն՝ մինչև հունվարի 18-ը հրաժարվողները կուղարկվեն մեկամսյա վճարովի արձակուրդի, այնուհետև, եթե նրանք փոփոխություն չկատարեն, Google-ը կարող է աշխատակիցներին ուղարկել վեցամսյա չվճարվող արձակուրդի, իսկ հետո ազատել աշխատանքից։

 
 
1/2383
bottom of page