top of page

Սամվելի վկաները հիմա էլ հայտարարում են, թե զարմացած են, որ պաշտոնյաները արձագանքում են ընդդիմադիրներին․ Մանավազյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 6 hours ago
  • 1 min read
ree

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Սամվելի վկաները հիմա էլ հայտարարում են, թե զարմացած են, որ պաշտոնյաները արձագանքում են ընդդիմադիրներին։ Ուրեմն ի՞նչ է ստացվում․ մարդիկ առավոտից երեկո ապատեղեկատվություն ու ատելության խոսք են տարածում, ինչպես 2021-ի ընտրություններից առաջ անում էր Քոչարյանի քաղաքական ուժը, իսկ վերջում զարմանում են, թե ինչու ենք հերքում։




Դա ձեզ համար չենք անում։ Դուք գլոբալ առումով անում եք մի բան, ինչը պատերազմների ժամանակ բնորոշ է հակառակորդ երկրներին՝ ապատեղեկատվության շղթաներ եք տարածում, ու մեզ մնում է հանրությանը անընդհատ իրազեկել, որ հարգելի՛ հայրենակիցներ, սա սուտ է, սա մանիպուլյացիա է և այլն։


Ձեր ճակատագիրն արդեն տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բոլորին բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին։




Վերջին շրջանում արդեն երկրորդ դեպքն է, երբ թիրախավորում են մարդկանց մասնագիտությունները։ Լրատվամիջոցներից մեկը՝ առաքիչ, իսկ Սամվելի եղբորորդի Նարեկը մարքեթինգի մասնագետի մասնագիտության մասին էր թերահավատորեն խոսում։ Մարդիկ, որոնք ամբողջ կյանքում միլիարդների մեջ են մեծացել և մեր միլիոնավոր հայրենակիցների պես իրենց կյանքը զրոյից չեն կառուցել, երբեք չեն էլ հասկանա, թե ինչպես է հնարավոր քայլ առ քայլ աճել ու հասնել որևէ դիրքի։




Այս իրականությունից կտրված մարդիկ, որոնք տարիներ շարունակ ծպտուն չեն հանել երկրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, վերջին ամիսներին հանկարծ դարձել են «շատ մտահոգ», այնինչ իրականում պարզապես իրենց հոպարի մասին են մտածում։

 
 
1/2447
bottom of page