«Եթե նույնիսկ ստորագրենք Խաղաղության պայմանագիրը, չենք կարող ասել՝ ամեն ինչ վերջացավ»․ Արարատ Միրզոյան
- Investigative journalist

- Sep 10
- 1 min read

«Մենք դեռ ճանապարհի սկզբին ենք, խաղաղությունը երկար գործընթաց է, այն խնամք ու զգուշություն է պահանջում»,- ԱԺ-ում, անդրադառնալով նախաստորագրված Խաղաղության համաձայնագրին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով․ «Չենք կարող ժխտել, որ թշնամանքի, արյան պատմություն կա երկու ժողովուրդների միջև։ Երբեք էլ խաղաղությունը բարեկամ ժողովուրդների միջև չի հաստատվում։ Նույնիսկ եթե առաջիկայում ստորագրենք Խաղաղության պայմանագիրը, չենք կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ, խաղաղությունը ամբողջական հաստատված է»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ բազմաթիվ խնդիրներ են մնում չլուծված, դրանց թվում՝ գերիների և պատանդառված անձանց ազատ արձակման հարցը։




















