Ես դպրոցում շատ լավ եմ սովորել, գերազանցիկ. Արթուր Աբրահամը՝ Փաշինյանին
- 18 hours ago
- 1 min read

«Ես դպրոցում շատ լավ եմ սովորել, գերազանցիկ, ավարտել եմ համալսարանի իրավաբանական ֆակուլտետը»,- ասում է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին։
Նշենք, որ Փաշինյանն այսօր Ներքին Չարբախում ներկա է գտնվել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը։
«Ես ձեզնից աշխարհի րափ շորհակալ եմ, ամաչում եմ մարդկանց մոտ ասել, բայց իմ սրտի խոսքը պետք է ձեզ ասեմ»,- նշում է Արթուր Աբրահամը՝ դիմելով Փաշինյանին։
Անցնելով փողոցներով՝ Փաշինյանը շփվեց քաղաքացիների հետ, որից հետ Աբրահամը նշում է. «Բոլորը ձեզ սիրում են, որովհետև դուք սիրում եք սենց մարդկանց մեջ մտնել։ Անկեղծ եմ ասում՝ չեմ ասում 100 տոկոսը, 70-80 տոկոսն այստեղ ձեզ սիրում են»։




















