Պետբյուջեից ևս 948,3 մլն դրամ՝ ասֆալտապատման համար
- Nov 20, 2022
- 1 min read

Այսօր՝ 2021 թվականի դեկտեմբերի 9-ին, ևս մեկ անգամ տեղի ունեցավ բյուջեի վերաբաշխման գործընթաց։ Այս անգամ Գյումրիում 26 կմ ճանապարհն ասֆալտապատելու համար։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ շինաշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականից և 2022 թվականին ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն։
«ՎԶԵԲ-ի աջակցությամբ է իրականացվում այս ծրագիրը, և այս տարվա վճարումների համար ևս 948,3 մլն դրամ է անհրաժեշտ»,- ասաց Սանոսյանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 23,84 մլն եվրո։




















