top of page

Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը

Մայիսի 20-ին, ժամը 19:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին՝ երկաթուղային գծանցի վրա, բախվել են «GAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս. Մ.) և էլեկտրաքարշը (մեքենավար՝ Ա. Ս.). տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և իրականացրել հերթապահություն՝ մինչ «GAZ» մակնիշի բեռնատարի գազաբալոնի պարպվելը:

1/1967
bottom of page