top of page

Սան Ֆրանցիսկոյում «Բոինգ 777»-ի անիվը թռիչքի ժամանակ պոկվել, ընկել է մեքենաների վրա

Mar 8, 2024
1 min read

United Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որը թռչում էր Օսակա, թռիչքի ժամանակ կորցրել է անիվներից մեկը, հայտնում է ABC News-ը։



Ինքնաթիռն օդ է բարձրացել Սան Ֆրանցիսկոյից՝ ուղղորդվելով Լոս Անջելեսի օդանավակայան։ United Airlines-ի տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 235 ուղևոր, տասը բորտուղեկցորդուհի և չորս օդաչու։



Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանի աշխատակիցները հայտնել են, որ անիվն ընկել է աշխատակիցների կայանատեղիում և ոչ ոք չի տուժել։ Թռիչքուղին ժամանակավորապես փակվել է: Միջադեպի հետևանքով վնասվել է մի քանի մեքենա:



Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

1/2905
bottom of page