top of page

ՆԱՏՕ-ի երկրները 40 միլիարդ դոլար կծախuեն ԱԹՍ-ների և դրանց դեմ պшյքարի միջոցների վրա. Ռյուտե

  • Jul 7
  • 1 min read


ՆԱՏՕ-ի ընդհանուր առմամբ 20 երկիր կմասնակցի դաշինքի Drone Edge նախաձեռնությանը, որի շրջանակներում առաջիկա հինգ տարում 40 միլիարդ դոլար կներդնեն անօդաչու թռչող սարքերի և դրանց դեմ պայքարի միջոցների արտադրության, ինչպես նաև դրանց օպերատորների վերապատրաստման հզորությունները հնգապատկելու մեջ։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող Պաշտպանական արդյունաբերության ֆորումի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մենք գործարկում ենք Drone Edge նախաձեռնությունը, որը կներառի 40 միլիարդ դոլարի ներդրում առաջիկա 5 տարում անօդաչու թռչող սարքերի և դրանց հակազդման համակարգերի արտադրության մեջ։ ՆԱՏՕ-ն նաև հնգապատիկ կավելացնի անօդաչու թռչող սարքերի օպերատորների պատրաստումը 2027 թվականին»,- խոստացել է Ռյուտեն։

Նա նշել է, որ նախաձեռնությանը մասնակցում են ՆԱՏՕ-ի 20 երկրներ, որոնք արդեն ստեղծել են ԱԹՍ-ների օպերատորների պատրաստման 16 կենտրոն և առաջիկայում կգործարկեն անօդաչուների դեմ պայքարի համակարգերի ձեռքբերման առևտրային հարթակ, որտեղ, իբր, «արդեն տեղադրված են հարյուրավոր միլիոնավոր դոլարների պայմանագրեր»։

 
 
1/2770
bottom of page