38-ամյա վարորդը ոչ uթшփ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
- 1 hour ago
- 1 min read

Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Իվան Ս․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցում, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Սիրեկանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սեյրան Ալեքսանյանն ու կրտսեր պարեկ Վարդգես Մովսիսյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած)։




















