Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի Ծանրամարտի առաջնության արծաթե մեդալակիր
- 13 hours ago
- 1 min read

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 58 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Ալեքսանդրա Գրիգորյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 88 կգ ու 91 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը 4-րդն էր: Հրում վարժության ժամանակ Գրիգորյանը բարձրացրեց 115 կգ ու 119 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր:
Երկամարտի 210 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է:




















