top of page

ՔԿ շենքից 590 հազար դոլարի հափշտակության գործով կալանավորված Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 day ago
  • 1 min read

ՔԿ-ի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590,000 դոլարի հափշտակության գործով ձերբակալված Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով:Դատախազությունից Tert.am-ին հայտնեցին, որ Դատական ակտը ստանալուց հետո Դատախազությունը կքննարկի վերաքննիչ բողոք տանելու հարցը:

Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆաելյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը դատարանը փոխել է համակցված խափանման միջոցի՝ տնային կալանք, գրավ և երկրից բացակալելու արգելքի։

Հիշեցնենք՝  Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ՔԿ-ից հափշտակված գումարի մեծ մասը հայտնաբերվել է։

«Հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590,000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578,800 ԱՄՆ դոլարը։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ մնացած՝ 11,200 դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ»,- նշել էին կոմիտեից։

1/2226
bottom of page