top of page

Փողոցում տղամարդ է մահացել. Քննիչը դեպքի վայրում է

  • 7 hours ago
  • 1 min read


Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Էրեբունիում։ Հրապարակին ականատեսները պատմեցին, որ փողոցում տղամարդու դի կա, այս պահին դեպքի վայրում շտապ օգնության աշխատակիցները կան, ովքեր ահազանգով դեպքի վայր են ժամանել ու արձանագրել տղամարդու մահը։



ՆԳՆ-ից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ նախնական տեղեկություններով՝ տղամարդը հանկարծամահ է եղել։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան։ Այս պահին քննիչը դեպքի վայրում գործողություններ է իրականացնում։ Ահազանգը ստացվել է ժամը 8։20-ին։



 
 
1/2651
bottom of page