ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին
1 hour ago
1 min read

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների ներկայացուցչական կազմն ընդգծում է աճող հետաքրքրությունը միավորման տարածքում գործարար կապերի ամրապնդման նկատմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ներկայացուցչական կազմն ընդգծում է աճող հետաքրքրությունը մեր միավորման ողջ տարածքում գործարար կապերի ամրապնդման նկատմամբ»,- նշել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Պուտինը եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Հնդկաստան։ ՌԴ նախագահը մասնակցել է Նյու Դելիում ընթացող ԲՐԻԿՍ-ի գործարար համաժողովին։




















