top of page

«Տաշիր Սամոյի» որդին որոշել է «իրենց ձևով» կրկնել քոքամաշ եղած ու խայտառակված սուբյեկտի քարոզչական պոնտը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 15
  • 2 min read
ree

Սամվել Կարապետյանի որդին  որոշել է միանալ «Մեր ձևով» ապաքաղաքական շարժմանն ու անհայտ վայրում գտնվող մի բնակելի շենքի «բալկոնից» տեսաուղերձ հղել ու  բռնաբարված, հնչյունախեղված  հայերենով  «սպառնացել»․«Որոշել եմ անմիջական մասնակցություն ունենալ այս ամեն ինՃին։ Մոռանալու ենք փոքրիկ խմբակը որպես սարսափելի երազ։ Բայց, ժողովորդ ջան, որ էս երազը մոռանանք, մենք պարտավոր ենք զարթնենք։ Բարի առավոտ, մինՃև հաղթանակ մնացել ա 268 օր»։  Կարապետյան կրտսերն իր այս «սպառնալիքը» եզրակափակել է ափով հեռախոսի կամ տեսախցիկի  օբյեկտիվին հարվածելով։ Մինչ մասնագետները կուսումնասիրեն Սարգիս Կարապետյանի ադեկվատությունն ու նրան համապատասխան խորհուրդներ կտան՝  նկատենք․ փաստորեն, «Տաշիր Սամոյի» «կամանդն» ազդարարում է «մեր ձևով» անել այն, ինչ պիտի անի, բայց կրկնում է քարոզչական արդեն ծանոթ ձևը, որը դեռ 2021-ին կիրառել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քարոզչաթիմը։  «Մեր ձևով»-ը, փաստորեն, անորակ պլագիատն է։ Հիշեցնենք, որ ՀՀ թիվ մեկ քաղաքական «քոքամաշիչի» փիլոնը  հագած Ռոբերտ Քոչարյանը 2021 թ․ մայիսի 8-ին օպերայի բակի  հարթակից ազդարարեց․ «Այսօր, այս հարթակից մենք հետհաշվարկ ենք բացում Շուշին հաԶնած իշխանությանը՝ իշխանության մնալու առումով։ Իրենց մնացել է 42 օր։ Վաղը մնալու է 41 օր, մյուս օրը՝ 40 օր և այդպես շարունակ։ Ուրեմն, ամեն օր սոցցանցերում, ձեր էջերում դրեք այդ օրերի հետհաշվարկը»։

 

Այս հետհաշվարկն, ի դեպ, բերեց նրան, որ դրա հեղինակը  քաղաքական դաժան ֆիասկո արձանագրեց՝ ՀՀ վարչապետ դառնալու մուրազը փորը մնաց։ Իսկ այսօր նրա կուրացիայի տակ գործող  խորհրդարանական քայքայված, քոքամաշ  խմբակցությունն ամեն օր ապացուցում է, թե ինչ է նշանակում լինել խայտառակված ընդդիմություն, որն իր գոյությամբ խայտառակում է նաև «ռեսպուբլիկան»։ Համոզված ենք, որ հիշյալ խմբակցությունը՝ «Հայաստան» անունով, օրերն է հաշվում, թե երբ է ավարտվելու գործող խորհրդարանի ժամկետը, այսպիսով նաև  իր համապարփակ ու վերջնական  խայտառակության հետհաշվարկը։

 

Ինչ որ բան հուշում է, որ մի նմանատիպ խայտառակություն էլ սպասվում է իրենց ձևով, այսինքն՝ մեծ-մեծ բրդող, բայց չնչինը  խրթելու հույսով քաղաքական պայքարի  մեջ մտած  տաշիրսամոյականներին։ Ասվածում համոզվելու համար մնացել է մի քանի ամիս ու մի քանի օր։


Հ․Մ․     

 
 
1/2380
bottom of page